ՏպավորություններԹալինի բերդից

скачанные файлыՈւրբաթ օրը, ամսի քսանհինգին մենք գնացել էինք Թալինի բերդ: Մենք շատ մեծ ուրախությամբ նստեցինք մեքենան և գնացինք: Երբ գնում էինք, ճանապարհը շատ հեռու էր, կամ էլ հեռու չէր, բայց այնքան էինք նստել, որ հոգնել էինք: Երբ հաանք, մենք զգացինք մաքուր օդը, հետո մենք գտանք քարերից պատրաստած սեղան և աթոռ: Մենք մեր ուտելիքները դրեցինք այդ սեղանի վրա և սկսեցինք հյուրրասիրել միմյանց և ուտել: Հետո մենք գնացինք, գնացինք մի մութ տեղ, այնտեղ շատ մութ էր, բայց դե մենք հո իսկական ճամփորդներ ենք, մեր մոտ կային լապտերներ, և մենք այդ պատճառով չհանձնվեցինք: Մենք բարձրացանք մի բարձր տեղ, հետո մենք  շարք կազմեցինք ,մեկ- մեկ շարվեցինք,  որպեսզի ընկեր Տաթևը մեզ ցույց տա այդ բարձր և շքեղ տեսարանը:

Հետո գնացինք Սուրբ կաթողիկե եկեղեցի: Սուրբ կաթողիկե եկեղեցում ամեն մեկս մոմ վառեցինք: Հետո <<Հայր՛ մեր>>-ը ասեցինք: Իսկ ամնեավերջում մենք երգեցինք: Հետո բոլորիս մի հարց հետաքրքրեց՝ ինչու՞ էր տասներկու մոմ, բայց դրանցից մեկը սև: Այդ հարցին ընկեր Արմինեն պատասխանեց՝ որովհետև  դա Հուդայի մոմն էր : Մենք գնացինք Արուճի քարավանատուն, այնտեղ կային շատ ագռավներ, որովհետև  գմբեթը  բաց էր : Ինձ դա այնքան դուր եկավ, որվհետև վերևից երևում էր, որ դրանք շատ գեղեցիկ թռչուններ են, բայց երբ ասացին, որ դրանք ագռավներ եե, ես շատ էի զարմացել, բայց սիրուն էր նաև, որ նրանք դես ու դեն էին թռչկոտում, ինչպես մենք ենք բռնոցի  սիրում խաղալ: Հա նաև մենք այնտեղ խաղացինք պահմտոցի, բայց մի բան աեմ, երբ առաջին անգամ խաղում էինք, ես շփոթվել էի և կորել, քանի որ տարածքը շատ մեծ էր,  ես թաքնվել էի հետևում, իսկ հենց այդ ժամանակ ես գտա Ջուլիային և Սրբուհուն: Ես այնքան ուրախացա, երբ նրանց գտա:

Ես շատ եմ սիրում ճամփորդել, որովհետև ընկերներիս հետ եմ լինում և տեսնում եմ մեր գեղեցիկ Հայստանի վայրերը,  ծանոթանում եմ ավելի մոտիկից և գալիս եմ ձեզ պատմում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s