Autumn holidays exsercies

Ex. No. 1

Decide whether these nouns are countable(c) or uncountable(u).

The children are playing in the garden.    C

I don’t like milk.    U

My mother uses butter to prepare cakes.    U

There are a lot of windows in our classroom.     C

My father drinks two big glasses of water every morning.     (c)

Ex no. 2.

Write the correct form of the verb to be — am/is/are.

It is cold today.

She is an English teacher.

There are twelve students in my class.

My name is Alex and I am a student.

We are from Yerevan.

Ex. No 3.

Put in have got or has got.

I  have got  a nice room.

She  has got a cat.

Jack  has got a pet.

The sisters have got  great teachers.

He has got an old bike.

They have got a goldfish.

Emma has got lots of friends.

Ex no. 4.

Put in can or can’t.

He can play football very well,but he can’t  play rugby: he’s not good at rugby.

Mum, can  I go out tonight?

I’m sure you can do this exercise alone: it’s very easy!

I can’t carry this bag: it’s too heavy for me.

 

Sorry, but I can’t hear you: there’s too much noise!

 

Ex. No 5.

Translate from Armenian into English.

 

Նա ուզում է շատ ընկերներ ունենալ:

He/She wants to  have many friends.

Եղբայրս դպրոցում շատ լավ է սովորում:

My brother studies at school very well.

Ես իմ սենյակում շատ հետաքրքիր բաներ ունեմ:

I have got many interesting things in my room.

Մենք միշտ դասերից հետո այգում ֆուտբոլ ենք խաղում:

We always play football in the garden after classes.

Ես հաճախ եմ ընկերներիս հետ զբոսանքի գնում:

I often go for a walk with my friends.

 

Տնային առաջադրանք 31.10.2016

Լրացուցիչ(տանը)

 

9 Գրե՛ք հետևյալ թվերը`

ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11, -7, -6, -2, -1, -1 0, 24, 31.

բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։

13, 12, 4, 1, 0, -3, -7, -8, -11, -30

10 Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 0 < 1 < 3, գ) –4 < 0 < 3, ե) –14 < -6 < –5,

բ) –4 < -2 < 0, դ) –5 < 0 < 5, զ) –28 < -27 < –22։

 

11 Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.

ա) 1-ը մեծ է 0-ից-1>0 գ) –22-ը բացասական թիվ է (փոքր է 0-ից)-0>-22

բ) –17-ը փոքր է 3-ից—17<3 դ) 31-ը դրական թիվ է (մեծ է զրոյից)-0<31.

12 Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝

ա) –1-ից, գ) –4-ից, ե) 6-ից, է) 9-ից,

բ) –16-ից, դ) 0-ից, զ) -10-ից, ը) 15-ից

13․ Համեմատե՛ք ամբողջ թվերը.

ա) 10 > –31,      բ) –11 <12,         գ) –113 < 25,    դ) -31 = -31

14․* Գրե՛ք 5 ամբողջ թիվ, որը գտնվի

ա) 3-ի և 16-ի միջև-4, 5, 6, 7, 8.

բ) -4-ի և 7-ի միջև,-5, -6, -7,-4

գ) -101-ի և -10-ի միջև- -100, -11 -50 -35, -20

դ) -33-ի և 25-ի միջև,-30, -29, -28, -27, -26.

ե) -9 և  0-ի միջև- -8, -7, -6, -5, -4.

Classwork. 31.10.2016

Round up. page 15, ex. 1, 2.
His cat is so beautiful.

Our school is in  Apple Street.

Brenda, is this your book

Bedroom is upstairs

Look at her new dress. It’s fantastic !

 

Look at my hat. This  hat is mine.

Karn ha got a dog. That’s his dog.

My brothers have got bikes. The bikes are theirs.

You and Robbie have got scarves. These are your’s scarves.

Peter has got a kite. The kite is his.

Mum has got a new bag. That’s her bag.

My friends and I have got sweets. The sweets are our. ‘

I’ve got a watch. This is my.

Живая шляпа

Шляпа лежала на комоде, котенок Васька сидел на полу возле комода, а Вовка и Вадик сидели  и раскарашивали картинки. Вдруг что-то плюхнуло и упало на пол. И вдруг они увидели на полу возле комода шляпу. Вовка подошел к комоду и вдруг закричал.

-Ай-ай-ай-ай!

– Чего ты? – спрашивает Вадик.

– Она живая!

– Кто живая?

– Ш-ш-шля-па.

– Что! Разве шляпы бывают живые?

– Посмотри сам!

Вадик подошел и посмотрел на шляпу. Вдруг шляпа поползла прямо к нему. Он как закричит:  Ай!

И тут же прыгнул  на диван. Вовка за ним.

Шляпа вылезла на середину комнаты и остановилась. Ребята смотрят на нее и трясутся от страха. Тут шляпа повернулась и поползла к дивану.

А потом они подошли и  увидели, что что-то шумит.

– Мяу! – закричало что-то. Глядь, из-под шляпы высунулся серый хвост, потом лапа, а потом и сам котенок выскочил.

– Васька! – обрадовались ребята. Вовка посмотри, -это же Васька.

Мальчики догадались, что произошло. Котик сидел на полу, а шляпа упала на него с комода.

– Васька, миленький, как же ты под шляпу попал?

Но Васька ничего не ответил, он только фыркал и жмурился от света. Бедный Васька. Он, наверное, испугался еще больше, чем мальчики.

 

Աշնանային արձակուրդների մայրենի լեզվի տնային առաջադրանքներ:

Աշունը իմ աչքերով

Բոլորն են սիրում ոսկեգույն աշունը: Ես աշուն սիրել եմ փոքրուց: Հիշում եմ, երբ փոքր էի, իմ մանկապարտեզի դայակն ինձ ասում էր, որ ես աշուն եմ, քանի որ իմ մազերը ոսկեգույն էին: Ինձ թվում է, որ աշունը, ինչպես և  մենք, ունի իր սիրած գույները: Աշնան ամենասիրած գույնը դեղինն է, ոսկեգույնը և կարմիրը: Աշունը շատ նման է մի աղջկա , որը ունի նարնջագույն, գանգուր մազեր:

Աշնան բնավորությունը շատ մարդկանց բնավության նման է: Այն նման է նրանով, որ մարդ բարի է հանգիստ, բայց երբ մի վատ բան է իմանում, որի հետ համաձայն չէ կամ դա անարդար է իրեն թվում,  բարկանոմ է, փոթորիկ է ստեղծում, իսկ հետո նորից հանգստանում և դառնում խաղաղ աշուն:

Բոլորը կարծում են, որ աշունը տխուր եղանկ է, բայց ես այդպես չեմ կարծում: Աշունը շատ ուրախ, պայծառ եղանակ է՝ համեղ, քաղցր մրգերով: Այնքան լավ է լսել դրսի անձրևը և մնալ տաքուկ տանը, նայել պատուհանից, թեյ խմել, գիրք կարդալ: Իսկ եթե դրսում ես, վերցնում ես գեղեցիկ անձրևանոց և անձրևը քեզ չի վախեցնում:

Արև մոտ լեգենդ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Վերլուծուծություն

Այս լեգենդը նրա մասին է, որ արև միայն չի նշանակում դրսում շողացող արև: Արև նաև նշանակում է ընտանիք նշանակում է մայր, ով ունի արևի պես շողացող ու տաք սիրտ: Արև նշնակում է ջերմություն, արև նշանակում է կյանք, բարություն, պաշտպանվածություն  ու էլի շատ բաներ: Բայց ամենից շատ ինձ թվում է, որ արև նշանակում է ընտանիք: Ես նույնպես ապրում եմ արև ընտանիքում: Մարդու հոգու մեջ նույնպես մի փոքր արև կա: Արև նաև նշանակում է արևոտ կյանք: Այդ տղան ուներ արևոտ կյանքի պակաս, բայց վերջում նա հասավ իր երազանքին:

Թարգմանություն

Bet you didn’t know…..

Գրազ եմ գալիս դու չգիտեիր

It is impossible for most people to lick their own elbow. (try it!)

Շատ մարդկանց համար  անհնարին է իրենց սեփական արմունկը լիզելը:

A crocodile cannot stick its tongue out.

Կոկորդիլոսը չի կարողանում դուրս ցցել իր լեզուն:

A shrimp’s heart is in its head.

Ծովախեցգետնի սիրտը գլխի մեջ է:

It is physically impossible for pigs to look up into the sky.

Ֆիզիկապես խոզերի համար անհնարին է նայել վերև երկնքին:

If you sneeze too hard, you could fracture a rib.

Եթե շատ ուժեղ փռշտաս, կարող ես նույնիսկ ողդ ջարդել:

A cat has 32 muscles in each ear.

Կատուն ունի յուրաքանչյուր ականջում  32 մկան:

An ostrich’s eye is bigger than its brain.

Ջայլմաի աչքը իր ուղեղից մեծ է:

Most people fall asleep in seven minutes.

Մարդկանց մեծամասնությունը քուն է մտնում յոթ րոպեից:

 

 

Homework

Alice opened the door and found that it led into a small passage, not much larger than a rat-hole: she knelt down and looked along the passage into the loveliest garden you ever saw. How she longed to get out of that dark hall, and wander about among those beds of bright flowers and those cool fountains, but she could not even get her head though the doorway; `and even if my head would go through,’ thought poor Alice, `it would be of very little use without my shoulders. Oh, how I wish I could shut up like a telescope! I think I could, if I only know how to begin.’ For, you see, so many out-of-the-way things had happened lately, that Alice had begun to think that very few things indeed were really impossible.

 

There seemed to be no use in waiting by the little door, so she went back to the table, half hoping she might find another key on it, or at any rate a book of rules for shutting people up like telescopes: this time she found a little bottle on it, (`which certainly was not here before,’ said Alice,) and round the neck of the bottle was a paper label, with the words `Drink Me’ beautifully printed on it in large letters.

 

Ալիսը բացեց դուռը և հայտնաբերեց, որ այն տանում էր դեպի մի փոքրիկ անցուղի, որը ավելի մեծ չէր, քան մկան անցքը՝ նա ծնկի իջավ և նայեց անցուղու երկայնքով, որտեղ ձեր տեսած ամենասքանչելի այգին էր:

Որքան էր նա ցանկանում, դուրս գալ այդ մութ միջանցքից, և թափառել այդ գույնզգույն ծաղիկների մարգերի և սառնորակ շատրվանների միջև, բայց նույնիսկ չէր կարող անցկացնել դռան անցքից, ՙ՛նույնիսկ եթե իմ գլուխը անցներ, մտածում էր խեղճ Ալիսը, առանց ուսերիս քիչ օգուտ կլինի :

Որքան կուզեի փակվեի աստղադիտակի նման: Կարծում եմ, կկարողանայի, միայն թե իմանամ, ինչից սկսեմ: ՛՛ Քանի որ, ինչպես տեսնում եք, շատ անսովոր բաներ պատահեցին վեջերս, որ Ալիսը սկսեց մտածել, որ իրականում շատ քիչ բաներ կան, որ անհնարին են:

Թվում էր, թե անօգուտ է փոքր դռան մոտ սպասելը, այսպիսով նա վերադարձավ սեղանի մոտ, մի փոքր հույս ունենալով, որ կարող էր մեկ այլ բանալի գտնի վրան, կամ գոնե մարդկանց աստղադիտակի նման փակելու մասին կանոնների գիրք: Այս անգամ նա գտավ փոքրի շիշ վրան (որն իհարկե այնտեղ չէր առաջ, ասաց Ալիսը) և շշի վերին հատվածի շուրջը թղթե մի պիտակ էր փաթաթած, որի վրա գրված էր գեղեցիկ մեծ տառերով ՝ Խմիր ինձ:

 

Աշնանային առձակուրդների տնային աշխատանք

Տիգրան Մեծ

Արտաշես Բարեպաշտն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։ Նրան հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։

Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիրան Ա, մ.թ.ա. 115-95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ։ Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը։ Հավանաբար մ.թ.ա. 113 – 112 թվականներին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին։

Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95 թվականին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավարևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը։

Միհրդատ Եվպատոր

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95-55) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավոր Արտանեսը (Զարեհի սերնդից) սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում։

Տիգրանի թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության։ Ավելին՝ Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը ավելի վաղ է բարձրացել Փոքր Հայքի գահին, քան բուն Պոնտոսի և համարվում էր Փոքր Հայքի Արքա։ Հենց այդ ավանդական տեսակետից էլ, Միհրդատ 6-րդ Եվպատորը Տիգրան Մեծի հետ միասին համարվում էր Հայոց Արքաներից մեկը։ Ահա ինչու թե՛ հայերը, թե՛ նույնիսկ օտարներից շատերը Տիգրանի և Միհրդատի դաշինքին նայել են որպես Հայկական միության կամ էլ, նույնիսկ համարել Արիական Համադաշնության վերականգնման փորձերից մեկը։

Համաշխարհային պատմություն

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։

Հայկական լեռնաշխարհը։ հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի բոլոր փուլերին (պալեոլիթ կամ հին քարի դար՝ մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, մեզոլիթ կամ միջին քարի դար՝ մ.թ.ա. 12-րդ հազարամյակ-մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր, նեոլիթ կամ նոր քարի դար՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), ինչպես նաև պղնձի-քարի (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր), բրոնզի (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և երկաթի դարերին (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր) վերաբերող հուշարձաններ։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 միլիոն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։

 

Հռոմեական սենատ

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնոպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն նաև Հռոմեական կայսրություն: Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր։ Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն:

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն (1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մեջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։

 

 

Մաթեմատիկայի կարևորություն

Մաթեմատիկան կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Երբ մեծանամ, այնպիսի աշխատանք չի լինելլու, որը կապ չի ունենալու մաթեմատիկայի հետ: Մաթեմատիկան ինձ պետք է հաշվելու, խանութ գնալու և էլի շատ բաների համար: Մաթեմատիկան այնպիսի առարկա է, որ քեզ ամեն տեղ գնալիս պետք է: Այ օրինակ՝ խանութ գնալիս: Գնում ես խանութ և գնում ես մեկ սալիկ շոկոլադ և այն արժե 200 դրամ և հակառակի պես քեզ մոտ 1000դրամ է, և դու տալիս ես քո 1000դրամը : Քեզ պետք է հաշվել, որպեսզի  խանութի աշխատողը ճիշտ վերադարձնի մանրը: Եվ իհարկե մաթեմատիկան  քեզ պետք է վարելու համար, որպեսզի կիլոմետրերը հաշվես, ծախսված վառելանյութը:  Պետք է մայրիկների համար, որ գնում են խանութ տեսնում են շոր և այն 50 % զեղչ է: Նա պետք է հաշվի, որպեսզի գնի: Նաև մաթեմատիկան պետք է ճարտարապետության համար, որպեզի շենք կառուցեն: Կենցաղում, որպեսզի մի բան պատրաստեն: Մաթեմատիկան ամեն տեղ պետք է: Մաթեմատիկայի օգնությամբ դու կարող ես գումար վաստակել և այլն: Այնպես որ լավ սովորեք մաթեմատիկան,  քանի որ, երբ մեծանաք ամեն տեղ պետք է լինելու: