Անհատական պլան

images-6

Նախագիծ Добро пожаловать домой

Ջոկատի խեկավար Ժաննա Հակոբյան

Երկուշաբթի

9:00-9:30-ընդ. պարապմ.
9:30-12:35-նախագիծ
12:35-13:00-ընդմիջում
13:00-14:00-կինոդիտում

Իմ գրած  նյութը

Երեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

09.30-11.00` աշխատանք ուսումնական նախագծային խմբերով

11:00-Մարզական ժամ ճամբարային բոլոր ջոկատներում.  Թենեսի մրցաշարեր

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր

Չորեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

09.30-11.00` հանդիպում ՞ Բարի գալուստ մեր տուն՞ նախագծի շրջանակում

11:00- սննդի կազմակերպում մեր ջոկատով

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30- վիկտորինա կենսաբանությունից

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Նելլի Փիլոյան, Ժաննա Հակոբյան և սովորողներ:

Ողջույն ես Մանեն եմ:Ճամբարային 3 օրն է անցնում է և  նորից ու նորից շատ հետաքրքիր: Այսօր մենք ծանոթացանք Սեբաստացի մոլլի ղեկավար ընկեր Լիլիի հետ: Ընկեր Լիլիի հետ մենք բիզնես նախագիծ արեցինք և հետո որոշեցինք, որ կարելի է պատրաստել ռուլետներ: Մենք նախապես սկսեցինք հաշվել մեր ծախսը և օգուտը, իսկ հետո ընկեր Ժաննայի օգնությամբ սկսեցինք պատրաստել: Մեզ զուգահեռ աշխատւմ էին նաև ընկեր Տաթևը և իր ճամբարականները: Արդյունքը և համեղ էր և շահավետ: Մենք համտեսեցինք մեր ռուլետները, իսկ մյուս մասն էլ վաճառեցինք:  Ահա մեր բիզնես նախագծի ծախսի և շահույթի հաշվարկները: Մեր բիզնեսի առաջին քայլերը հաջողված են:

Ալյուր 350 դրամ

Ձու  6 հատ – 360 դրամ

Շաքարվազ 350 դրամ.

Շոկոլադե կրեմ – 800 դրամ

Մածուն – 400 դրամ

Ծախսեցինք 2260 դրամ.

Պատրաստեցինք երկու ռուլետ մեկ բսկվիթ:

Մեկ կտոր բսկվիթի իքնարժեքը 80 դրամ.

Վաճառքի գինը 100 դրամ:

Շահույթ 1200 դրամ.

Հինգշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

09.30-10.30` կազմակերպչական հարցեր, մեկնում կենտրոն

11:00-12.00- էկսկուրսիա Խնկո- Ապոր գրադարան

12.30-13.00- սահադաշտ

13.30-14.30- համտեսում ենք թեյ

Բարև ձեզ, այսօր դեկտեմբերի տասներկուսն է, և ես ինչպես միշտ, ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ ենք արել այսօր: Մենք այսօր գնացել ենք Խնկո Ապոր գրադարն: Գրադարանի մասին շատ բաներ ենք իմացել: Մեզ գրադարանը շատ դուր եկավ: Այնտեղ կար, երգի բաժին, երեխաների համար հատուկ վայր, որտեղ երեխաները կարդում են, մուլտֆիլմ են դիտում, խաղում են, հա նաև այնտեղ կար, իհարկե, գրադարան: Գրադարնի պատերի վրա պատկերված էին հին դիցաբանության դրվագներ, և էլի շատ գեղեցիկ բաներ:

Մենք հետո գնացինք սառցադաշտ, այնտեղ համ շատ լավ էր, համ շատ ցուրտ էր , բայց մենք ցրտին դիմակայեցինք: Հիմա դուք կասեք, այդ ինչպե՞ս, իսկ մենք կպատասխանենք՝ մենք գնացինք պոնչիկանոց և համ պոնչիկ կերանք, համ էլ տաք թեյ խմեցինք:

Ուրբաթ

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

09.30-11.00` աշխատանք ուսումնական նախագծային խմբերով

  • Նախագծային գործունեություն. ստուգատեսային նյութերի թողարկումներ
  • Անհատական պլանների լրացում, հրապարակում սովորողների բլոգներում:

11.00- 12.00-ընթերցանության ժամ

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Նելլի Փիլոյան, Ժաննա Հակոբյան և սովորողներ:

Ես ուրբաթ չէի գնացել:

16.01-20.01

Երկուշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10.00-11.00-այցելություն ագարակ

11.30-12.30- 2-րդ հանդիպում  նախագծի շրջանակում

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր

Երեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

9.30-11.00 աշխատանք ուսումնական նախագծային խմբերով

11:00-12:00-Գիտագործնականի  կլոր սեղանների մասնակից-լուսաբանողներ-Քոլեջ

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր

13։30-14։30-Մարզական ժամ

Այսօր շատ լավ օր էր: Մենք էլի մեր օրը անցկացնում եք հրաշալի: Այսօր մենք գնացել էինք Քոլեջ: Քոլեջում մենք գնացինք ըկեր Շողիկի մոտ: Մենք նայեցինք ծաղիկներին: Ընկեր Շողիկը մի փոքր պատմեց ծաղիկների մասինՙ հետո մեզ ցույց տվեց սուրճի ծառը: Այն շատ մեծ էր: Հետո, երբ արդեն ծաղիկներին նայեցինք, գնացինք խաղալու  գերմանամկան հետ: Մենք խաղացինք, հետո գնացինք ընկեր Անիի կլոր սեղանին մասնակցելու, որի ժամանակ նա մեզ պատմեց, թէ ինչպես կարելի է օգտվել  TV-mskh-ից:Նա մեզ  ցույց տվեց, ինչպես նայել հաղորդումները: Իսկ ամենավերջում՝ անակնկալ նվեր Նանեի և Ստելլայի կողմից: Նրանք մի գեղեցիկ երգ կատարեցին: Ցտեսություն:

Չորեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Գիտագործնական հավաքի կլոր սեղան ընթերցարանում

11:00-12:00-Գիտագործնականի  կլոր սեղան-Արևելյան դպրոց

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Ճամբարի մասնակիցները Մարմարյա սրահում։

մեր նյութեր 1  2  3

Հինգշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10:00-13:30-էկսկուրսիա Երևանի բնության թանգարան

13.30-14.30` Նախագծային գործունեություն, օրվա ամփոփում, ճամբարականների նյութերի հրապարակում ենթակայքում:

մեր նյութերը  1  2  3

Ուրբաթ

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10:00-11:00 —Գիտագործնական հավաքի կլոր սեղան ընթերցարանում։

11:00-12:00-Պարատուն կամ մարզական ժամ

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր

13։30-14։30- Հանդիպում կենդանաբան,«Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանի հետ։

14.30 մեդիաուրբաթ:

Այսօր մեր օրը շատ լավ է անցել մենք գնացել էինք ըկեր Տաթևի ջոկատի կլոր սեղանին: Հետո մի քնաիսը գանցին մարզվելու մի քանիսնել պարելու: Ես գնացել էի պարելու: Մենք պարեցինք տաքացասք նույնիսկ նոր պարեր սովորեցինք: Հետո գնացինք համերգի որտեղ մենք  երգեցինք Ծաղրածու երգը և  Joy to the world- ը: Բոլորին շատ էր դուր եկել մեր երգը: Հետո մենք գնացինք գրադարան որպեսզի մեզ պատմեն օձերի մասին: Մեզ պատմեցին, որ օձը շատ կարևոր դեր ունի աշխարհում, մեզ պատմեցին, որ օձերը ամենտեղ կան: Ես սկզբում վախենում էի, բայց հետո հասկացա, որ պետք չէ վախենալ և դիպչեցի նրան: Մենք նաև թունավոր օձի տեսաք: Այսօր շատ հաճելի  օր է անցել:

Երկուշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10:00-11:00-այցելություն ագարակ

11.30-12.30-Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների քննարկումներ,

12.30-13.00` ընդմիջում

13։30-14։30- կավագործական ժամ

մեր նյութերը  1  2  3  4

Երեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

9.30-10.30 Երգատոն

10։30-12։00-Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների հրապարակում,ստուգատեսային նյութերի թողարկումներ

12.30-13.00` ընդմիջում

13.00-14.30-Մեր ժամանակակիցը: Հանդիպում դերասանուհի Անի Խաչիկյանի հետ:

 

Այսօր ինձ համար շատ լավ օր էր, որովհետև մենք այսօր հանդիպել ենք Անի Խաչիկյանին: Նա շատ գեղեցիկ և շատ հաճելի մարդ էր: Նա ամեն մեկիս հարցրեց, թէ ինչ ենք ուզում դառնալ, երբ  մեծանանք: Հետո հարցեր տվեցինք նրան: Նա շատ անմիջական աղջիկ էր և  մեզ պատմեց, որ կարևոր չի հայտնի ես, թէ ոչ: Դու քո իրական կյանքում այն ես, ինչ կաս: Կարևորը բարի և լավ մարդ լինելն է: Նա ասաց, որ մենք իրեն չենք ճանաչում, միայն իր անունը գիտենք և դեմքը, բայց իր զգացմունքները իր անձնականն են: Մենք իր կյանքից միայն գիտեք, որ նա Անին է և, որ նա դերասնաուհի է, բայց մենք չգիտենք նրա ուրախության և տխրության մասին:  Նա էլ մեզ չի ճանաչում: Ես իր խոսքերը համարում եմ շատ ճիշտ: Մեզ շատ հաճելի էր, որ նա մի փոքր մեզ հետ կիսվեց և մեզ հետ ժամանակ գտավ խոսելու:

Չորեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

9.30-10.30 Երգատոն

10.30-11.30-Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների հրապարակում,ստուգատեսային նյութերի թողարկումներ

11.30-12.00- ընդմիջում

12.30-13.00` «Արի տուն» նախագիծ: Կենտրոնական ընթերցասրահ

13:00-14.30- Հագուստի մոդելավորում նախագիծ:

Leave a comment