Մաթեմատիկայի կարևորություն

Մաթեմատիկան կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Երբ մեծանամ, այնպիսի աշխատանք չի լինելլու, որը կապ չի ունենալու մաթեմատիկայի հետ: Մաթեմատիկան ինձ պետք է հաշվելու, խանութ գնալու և էլի շատ բաների համար: Մաթեմատիկան այնպիսի առարկա է, որ քեզ ամեն տեղ գնալիս պետք է: Այ օրինակ՝ խանութ գնալիս: Գնում ես խանութ և գնում ես մեկ սալիկ շոկոլադ և այն արժե 200 դրամ և հակառակի պես քեզ մոտ 1000դրամ է, և դու տալիս ես քո 1000դրամը : Քեզ պետք է հաշվել, որպեսզի  խանութի աշխատողը ճիշտ վերադարձնի մանրը: Եվ իհարկե մաթեմատիկան  քեզ պետք է վարելու համար, որպեսզի կիլոմետրերը հաշվես, ծախսված վառելանյութը:  Պետք է մայրիկների համար, որ գնում են խանութ տեսնում են շոր և այն 50 % զեղչ է: Նա պետք է հաշվի, որպեսզի գնի: Նաև մաթեմատիկան պետք է ճարտարապետության համար, որպեզի շենք կառուցեն: Կենցաղում, որպեսզի մի բան պատրաստեն: Մաթեմատիկան ամեն տեղ պետք է: Մաթեմատիկայի օգնությամբ դու կարող ես գումար վաստակել և այլն: Այնպես որ լավ սովորեք մաթեմատիկան,  քանի որ, երբ մեծանաք ամեն տեղ պետք է լինելու:

Leave a comment