Շների մասին

Տեղեկություններ

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացել է դեռևս քարի դարում` շուրջ 12 հազար տարի առաջ: Այժմ կան շների ավելի քան 400 տեսակ, և նրանք բոլորն էլ սերտում են մեկ նախնուց` գայլից: Շները մարդկանց ամենալավ բարեկամներն են` հավատարիմ ու նվիրված: Եվ պարզվում է, որ նրանք էլ շատ բանով կարող են զարմացնել մեզ:
1.Շները զարմանալի զգացողություն ունեն: Նրանք գիտեն, թե երբ է պետք գնալ զբոսնելու, երբ է ուտելու ժամը, երբ է իր տերը վերադառնում աշխատանքից:

2.Շներն ունեն շատ լավ տեսողություն, կարողանում են տարբերել կանաչ և կարմիր գույները:
3.Շների հոտառությունը հարյուր անգամ ավելի զարգացաց է, քան մարդունը:
4.Շները նաև կարողանում են շատ լավ լողալ և վազել: Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով, սև, հսկա ջրասուզակները կարողանում են սուզվել և փրկել խեղդվողներին:

Ընտանի շունը կամ շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի:

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում: Ապրելով մարդու հետ` մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին: Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ: Հին եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում:

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական` մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ: Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է: Դրանք նաև սննդի աղբյուր են` օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին: Օտարերկրացիների համար` 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը:

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են: Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում: Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ: Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը` 1-79 կգ միջև:

Առաջացման պատմություն

Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել` սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում` Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:

 

 

 

 

Leave a comment