Հանդիպում մեզ շատ սիրելի գրող Էդուարդ Միլիտոնյանի հետ

Ողջույն: Այսօր ապրիլի տասնինն է: Այսօր մեզ հյուր էր եկել Էդվարդ Միլիտոնյանը իր կնոջ՝ Անուշ Վարդանայանի և իր թոռնիկի՝ Էդուարդ Միլիտոնյանի հետ: Մենք նրան հարցեր էինք տալիս, իսկ նա մեզ պատասխանում էր: Մեզ շատ դուր եկավ Էդվարդ Միլիտոնյանը, քանի որ նա շատ հետաքրքիր մարդ էր: Մենք նրան շատ սիրեցինք և իր գործերը նույնպես: Ես անընդհատ իրեն մի հարց էի ուզում տալ՝ երբ նա գրում է, ի՞նչ է պատկերացնում, ի՞նչն է իրեն ոգեշնչում, բայց չհասցրեցի: Բայց ամեն դեպքում նա պատասխանեց այդ հարցին,  պատմեց իր ստեղծագործությունների մասին: Նա մեզ պատմեց իր դպրոցական տարիների մասին: Եվ մենք իմացանք, թե նրան ով է օգնում գրելու ժամանակ. իր թոռնիկը:     Մեզ այս հանդիպումը շատ դուր եկավ, և մենք շատ ուրախացանք, երբ հանդիպեցինք մեր ժամանակակից գրողներից մեկին: